26 սեպտեմբերի 2011 - 21:27 AMT
«Վերադարձի» դասական երաժշտության 5-րդ փառատոնը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ին

Այս տարվա հոկտեմբերի 4-ին բացվելու է «Վերադարձի» թվով 5-րդ դասական երաժշտության փառատոնը, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:

Փառատոնի հանդիսավոր բացումը կայանալու է Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Փառատոնի շրջանակներում սպասվում են Սփյուռքում ապրող մի շարք հայազգի երաժիշտների մասնակցությունը`Հրաչյա Ավանեսյան, ջութակ (Բելգիա), Աշոտ Խաչատուրյան, դաշնամուր(Գերմանիա), Մարիաննա Շիրինյան,դաշնամուր (Դանիա), Վազգեն Վարդանյան (Սլովենիա) և այլ երաժիշտներ:

Փառատոնի հանդիսավոր փակումը կայանալու է հոկտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: