Ամերիկայի Արևմտյան տարածաշրջանի Հայ Դատի հանձնախումբը (ANCA-WR) հրապարակել է իր գրան պրիի մրցանակակրի անունը, որը հանձնվում է ANCA-WR ամենամյա բանկետի ժամանակ: Մրցանակին արժանացել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը: Կոնգրեսականն արժանացել է մրցանակին հայ ժողովրդին նվիրվածության ու Կոնգրեսում Հայկական հարցն առաջ մղելու համար:
Ռոյսը եղել է ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հուլիսի 22-ին ընդունված թիվ 306 բանաձևի համահեղինակը: Բանաձևում ասվում է, որ Թուրքիան միտումնավոր կերպով ոչնչացնում է քրիստոնեական ժառանգությունը: Բանաձևն ընդունվել է «կողմ» 43 ձայնով և մեկ «դեմ« ձայնով: Փաստաթուղթը պահանջում է Անկարայից դադարեցնել կրոնական խտրականությունը, վերադարձնել եկեղեցիներն ու եկեղեցական սեփականությունը նախկին սեփականատերերին: