27 սեպտեմբերի 2011 - 13:17 AMT
Ոչ մի քաղաքական ուժ չի կարող այժմ փոխել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում, գտնում է փորձագետը

Նույնիսկ եթե իշխանության գա Հայ ազգային կոնգրեսը, Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրում» ՀԿ-ի քաղաքական վերլուծաբան Մանվել Ղումաշյանը: «Ես չեմ տեսնում Հայաստանում քաղաքական ուժ, որը իշխանության գալու դեպքում կկարողանար փոխել Ռուսաստանի ազդեցությունը»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով ապագա ընտրությունները՝ վերլուծաբանը նշել է, որ իրական հավակնորդները երեք քաղաքական ուժեր են՝ ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Բարգավաճ Հայաստանը»: