27 սեպտեմբերի 2011 - 14:16 AMT
Մոսկվայում հայ երիտասարդները հանդիպելու են Ավրաամ Ռուսոյի հետ

Սեպտեմբերի 28-ին Մոսկվայի Հայորդաց տանը Հայ առաքելական եկեղեցու «Նուռ» երիտասարդական միությունը կազմակերպում է հանդիպում է հայազգի երգիչ Ավրաամ Ռուսոյի հետ, հայտնում է Miasin.ru-ն:

Ավրաամ Ռուսոն (Իպջիյան) ծնվել է 1969թ-ին Սիրիայում, Երկրորդ աշխարհամարտի վետերանի և բուժքրոջ ընտանիքում: Երբ Ռուսոն 7 տարեկան էր, մահացավ նրա հայրը, և նա իր մոր հետ տեղափոխվել են Փարիզ, որտեղ ապրել են մի քանի տարի:

Վաղ մանկուց Ռուսոն հետաքրքրվում էր երաժշտությամբ, իսկ 16 տարեկանից սկսել է երգել ռեստորաններում և այլ վայրերում: ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո լրջորեն է սկսել զբաղվել երգեցողությամբ:

Ելույթ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում, տիրապետում է 11 լեզվի` հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հունարեն, արաբերեն և այլն: