27 սեպտեմբերի 2011 - 15:51 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվիրակությունը կայցելի Հայաստան

Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով վարչության տնօրեն Ջասթին Ֆրիդմանն այցելելու են Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ՀՀ ԱԳՆ-ից:

Այցելության ժամկետները դեռ չեն որոշվել, սակայն որոշ չճշտված տվյալների համաձայն, այցելությունը հավանաբար կկայանա հոկտեմբերի սկզբին: