27 սեպտեմբերի 2011 - 19:55 AMT
ԱՄՆ կոնգրեսականը մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին

Կոնգրեսական Բրեդ Շերմանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին, հաղորդում է կոնգրեսականի մամլո քարտուղարը:

«Ինձ համար պատիվ է այս օրը տոնել Հայաստանի նախագահի և Կալիֆոռնիայի հայերի կողքին»,- հայտնել է Շերմանը:

Բրեդ Շերմանը 2010թ. մարտին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին գործերի հանձնաժողովի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252 բանաձևի համահեղինակն է: