28 սեպտեմբերի 2011 - 09:27 AMT
Սաուդյան Արաբիայում կնոջը դատապարտել են մտրակի հարվածների

Սաուդյան Արաբիայում դատարանը կնոջը դատապարտել է մտրակի 10 հարվածի՝ թագավորությունում ավտոմեքենա վարելու փաստացի գործող արգելքը խախտելու համար:

Ինչպես հայտնում է «Ազատություն ռադիոկայանի» ռուսական ծառայությունը, նման որոշում Սաուդյան Արաբիայում առաջին անգամ է կայացվում: Ավտոմեքենա վարելու ձևական արգելք Սաուդյան Արաբիայում չկա, սակայն, ազդեցիկ պահպանողական կրոնավորները բազմիցս են կողմ արտահայտվել դրան:

Շեմա Հասանիայի դեպքում դատարանը նշել է, որ նա ղեկի մոտ է նստել առանց կառավարության թույլտվության: