28 սեպտեմբերի 2011 - 09:32 AMT
Վրաստանն ու Ադրբեջանը ուզում են Եվրոպայի համար «շրջակա միջավայր դառնալ»

Վրաստանն ու Ադրբեջանը մտել են այն երկրների ցուցակի մեջ, որոնք կոչված են կոնկրետ նախագծեր իրականացնել «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագրի շրջանակում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

«Առաջին անգամ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» ծրագրի շրջանակում 20 երկրներ խոստացել են ջրային ռեսուրսների կառավարման բարելավման 75 կոնկրետ նախագիծ իրականացնել»,- հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Ընդ որում, Եվրոպայի համար «շրջակա միջավայր» դառնալու պարտավորություն են ստանձնել Ավստրիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հունգարիան, Գերմանիան, Վրաստանը, Իտալիան, Պորտուգալիան, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Սերբիան, ԱՄՆ-ը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Չեխական Հանրապետությունը, Շվեյցարիան և Էստոնիան: