28 սեպտեմբերի 2011 - 14:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Պետրոս Մակեյան. Իշխանության բուրգը չէր ցանկանում, որի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա` «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար

Հայ ազգային կոնգրեսի գործողությունների շնորհիվ հաջողվել է կանխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Նա նշել է, որ երկրորդ նախագահը ժամանակին հայտարարել է, որ չի ցանկանում դառնալ Հայաստանում ամենաերիտասարդ թոշակառուն:

Մակեյանը նաև նշել է, որ այդ հարցում համընկել են ՀԱԿ և գործող իշխանությունների հայացքները: «Իշխանության բուրգը չէր ցանկանում երկրորդ նախագահի վերադարձը՝ «երկու տիրոջ ծառա» չդառնալու համար»:

Մակեյանը նաև մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի որոշումը նախագահ դառնալու մասին և նրա հնարավոր աջակցությանը Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: Նրա խոսքով, Պուտինի որոշումն ըստ էության ոչինչ չի փոխում Ռուսաստանի հետ հարաբերություններում, և ժամանակակից Ռուսաստանը հաշվի է առնում հայ ժողովրդի տրամադրությունները, որը, նրա կարծիքով, չի ցանկանում, որպեսզի Քոչարյանը վերադառնա:

ՖՈՏՈՇԱՐՔ