28 սեպտեմբերի 2011 - 14:55 AMT
Մեթյու Բրայզան կոչ է անում WikiLeaks-ը չհամարել ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական դիրքորոշման աղբյուր

Մենք երբեք չենք հաստատել այն գաղափարը, որ Wikileaks- ի հրապարակումներից որոևէ մեկը եղել է Պետդեպարտամենտի զեկույց: Նման կարծիք է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Հեռագրերը, որ գրում եմ ես, կամ այլ աշխատակիցներ, արտացոլում են միայն մեր կարծիքը կամ խորհուրդը, սակայն ճշմարտությունը չեն: Դա ընդամենը կատարվող իրադարձությունների գնահատականն է»,-ասելէ դեսպանը:

Սկանդալային ճանաչում ստացած WikiLeaks ռեսուրսը սեպտեմբերի 2-ի տվյալներով հրապարակել է ամերիկացի դիվանագետների հեռագրերի արխիվը: Ընդհանուր առմամբ բաց օգտագործման ռեժիմում է հայտնվել 251 287 գաղտնի փաստաթուղթ: