28 սեպտեմբերի 2011 - 15:45 AMT
Յուրա Մովսիսյանը հիվանդությունից հետո սկսել է մարզվել անհատական ծրագրով

«Կրասնոդար» ռուսական ֆուտբոլային ակումբը «Չետուկում» մարզում է անցկացրել` պատրաստվելով «Դինամոյի» հետ երկրի առաջնության 26-րդ տուրին

Թիմի հետ սկսել է մարզվել նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը «Սպարտակի» հետ 25-րդ տուրի խաղը բաց էր թողել հիվանդության պատճառով:

Ինչպես հաղորդում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը, Մովսիսյանն աշխատում է անհատական ծրագրով` ավարտելով վերականգնումն անգինայից հետո:

Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» 32 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը, իսկ արտագնա խաղում «Դինամոն» խաղալու է հոկտեմբերի 1-ին: