28 սեպտեմբերի 2011 - 16:20 AMT
Թուրքիան ավելացնում է իր սպառազինությունը՝ գործարկվել է նոր ռազմանավը

Երեկ գործարկվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նոր պարեկային «Հեյբելյադա» ռազմանավը: Վարչապետ Էրդողանը խոստացել է այս ամիս ավելացնել թուրքական ռազմանավերի ներկայությունը Միջերկրական ծովի արևելքում ու վերջ տալ Իսրայելի թողտվությանը միջազգային ջրերում:

Ինչպես հայտնում է Today's Zaman թերթը, ռազմանավի կառուցման համար պահանջվել է 260 մլն դոլար:

Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունները վատթարացան 2010թ. մայիսին, երբ թուրքական «Ազատության տորմիղը», որը մեկնում էր դեպի Գազա, գրոհի ենթարկվեց Իսրայելի հատուկ նշանակության զորքերի կողմից, 9 թուրք մահացավ: