28 սեպտեմբերի 2011 - 18:40 AMT
Բակո Սահակյանն ու Գարեգին Երկրորդը քննարկել են Արցախի հոգևոր կյանքին վերաբերող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Նախագահականից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի փոխհարաբերություններին և Արցախի հոգևոր կյանքին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին համարել է հայոց անկախ պետականության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր հիմքերից մեկը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նախագահ Սահակյանին ծանոթացրել է նաև Մայր Աթոռում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, որոնք ըստ ամենայնի կնպաստեն եկեղեցու գործունեության արդյունավետության բարձրացմանը և մատաղ սերնդի դաստիարակությանը: