28 սեպտեմբերի 2011 - 19:13 AMT
Ջասթին Ֆրիդմանը Հայաստանում քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Ջասթին Ֆրիդմանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը տարածաշրջանային այցով կլինի Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում: Նա նախատեսում է հանդիպումներ պետական պաշտոնյաների ու քաղաքացիական հասարակության առաջնորդների hետ և քննարկելու է երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:

Հայաստանում պ-ն Ֆրիդմանը քննության կառնի հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները` շեշտադրելով անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների հարցում երկկողմ համագործակցության ընդհանուր ռազմավարական շահերը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: