29 սեպտեմբերի 2011 - 09:21 AMT
Լվովում Եվրոպայի 2012թ. առաջնության ժամանակ ծրագրվում է երեք ֆան-գոտի կազմակերպել

Լվովում ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցկացման ժամանակ ծրագրվում է երեք ֆան-գոտի կազմակերպել երկրպագուների համար, հաղորդել է Լվովի քաղպետվարչակազմի ղեկավար Անդրեյ Սադովոյը:

«Օպերային թատրոնից մինչև Շևչենկոյի հուշարձանն ընկած տարածքը կկարողանա մինչև 35 հազ. երկրպագու ընդունել: Ֆան-գոտի ենք ծրագրում կազմակերպել նաև մշակույթի քաղաքային զբոսայգում և Սիխովում»,- Սադովոյի խոսքն է մեջբերում Interfax.com.ua-ը: Նրա խոսքով` ֆան-գոտիների նախագծման և աշխատանքի որակյալ կազմակերպման համար քաղաքային իշխանությունները փորձագետներ են հրավիրել Ավստրիայից: