30 ապրիլի 2003 - 19:38 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Երեւանում գնտվող Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարի տեղակալ ծովակալ Ռայներ Ֆայսթը Հայաստանի նախագահի, պաշտպանության նախարարի եւ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հետ հանդիպումների ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ հայ զինծառայողների մասնակցության հարցը միջազգային խաղաղարար գործողություններին Բալկաններում: Ինչպես հայտնել է լրագրողներին Ռ.Ֆայսթը, Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խաղաղարար գործողություններին Կոսովոյում հունական ստորաբաժանման կազմում: Նրա խոսքերով, այդ հարցը ավելի կոնկրետ լուծում կստանա ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի ղեկավարաների կողմից: Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ արված հայտարարության համաձայն, հայ զինծառայողների կողմից խաղաղարար գործունեության կատարումը նախատեսվում է հուլիսի 1-ից: