29 սեպտեմբերի 2011 - 12:02 AMT
ԱՄՆ-ում կբացվի Մարտին Բարուշյանի ցուցահանդեսը

Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կբացվի ամերիկահայ նկարիչ Մարտին Բարուշյանի վերջին 10 տարվա նկարների ցուցահանդեսը:

Մարտին Բարուշյանը ծնվել է 1929 թ-ին Չելսիում (Մասաչուսեթս): Սովորել է մի շարք ուսումնական հաստատություններում, մասնավորապես Տաֆտի և Բոսթոնի համալսարաններում: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի բազում երկրներում, նրա աշխատանքները ներկայացված են Մետրոպոլիտանում, ԱՄՆ կոնգրեսի դահլիճներում: Բացի արվեստից, զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ, մասնավորապես աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամերիկյան ներկայացուցչությունում: