Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը նույնպես անհաջող ելույթ ունեցավ: 1/32 եզրափակչում Արթուր Խաչատրյանը (81կգ ք/կ) հանդիպեց իրանցի Էհսան Ռոուզբահանի հետ, որն էլ հաղթեց մեծ առավելությամբ՝ 15:8:
Սեպտեմբերի 29-ին մինչև 69կգ քաշային կարգում ռինգ դուրս կգա Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Սամվել Մարտիրոսյանը, նրա մրցակիցը կլինի Տուվշիբատ Բյամբան (Մոնղոլիա):
Սեպտեմբերի 30-ին Հրաչիկ Ջավախյանը (64կգ ք/կ) կհանդիպի Դավիթ Մյուլլերի (Գերմանի) հետ, իսկ հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Սարուխանյանը (60կգ ք/կ) կհանդիպի Խոսե Ռամիրեսի (ԱՄՆ) հետ, նույն օրը հանդես կգա նաև Անդրանիկ Հակոբյանը (75կգ ք/կ):
Իսկ ծանրքաշային Արմեն Սիմոնյանը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը:
Առաջնությունն ընտրական է 2012թ. Օլիմպիադայի համար, խաղարկվում է 92 անվանական ուղեգիր: