29 սեպտեմբերի 2011 - 13:19 AMT
Մակդոնալդսը գալիս է Հայաստա՞ն

Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը պաշտոնական տեղեկատվություն չունի այն մասին, որ Հայաստանում բացվում է արագ սննդի ռեստորանների ` Մակդոնալդսը ցանցի ներկայացուցչությունը: Այդ մասին փոխնախարարը հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Նրա խոսքով, ներկայացուցչության բացումը ֆրանչայզինգի պայմանագրի հիման վրա իրենից ներկայացնում է մասնավոր գործարք: «Եթե գործարքի շուրջ հնարավոր բանակցություններն ավարտվեն, ապա դրա մասին պաշտոնապես կհայտարարվի»,- հավելել է նա:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն Մակդոնալդսն ընդլայնում է իր աշխարհագրությունը և գալիս է Հայաստան: