29 սեպտեմբերի 2011 - 13:44 AMT
Վարշավայում մեկնարկում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը

Սեպտեմբերի 29-ին Վարշավայում մեկնարկում է է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների ղեկավարների ու կառավարության ներկայացուցիչների գագաթաժողովը: Գագաթաժողովի շրջանակներում կկազմակերպվի ոչ պաշտոնական ընթրիք, երկու ընդլայնված նիստ, կստորագրվի հռչակագիր: Վարշավայի գագաթաժողովին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գագաթաժողովում ակնկալվում է Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման ու առևտրի ազատ գոտու ստեղծման հարցերի քննարկում: Սեպտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովի նիստում որոշվեց վերսկսել բանակցությունները Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման հետ:

Իսկ առևտրի ազատ գոտու ստեղծումը Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին եվրոպացի փորձագետները, ռազմավարական նշանակություն ունի ԵՄ-ի հետ: