29 սեպտեմբերի 2011 - 13:55 AMT
Վարդան Բոստանջյանը կարծում է, որ Հայաստանում միջոցներ չկան սոցիալական խնդիրների արագ լուծման համար

2012-ի Հայաստանի պետբյուջեի համաձայն ամեն ինչ արվելու է սոցիալական խնդիրների լուծման համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Նա նշել է, որ գալիք տարվա բյուջեն 70 մլրդ դրամով ավելի է լինելու 2011-ից: Միաժամանակ, Բոստանջյանը նշել է, որ «մենք նման միջոցներ չունենք, որպեսզի արագ լուծենք առկա խնդիրները»: