Flickr ֆոտոհոսթինգ ծառայությունը թողարկել է իր առաջին ծրագիրը՝ նախատեսված Android հեռախոսների համար։ Ծրագրի միջոցով լուսանկարներ վերբեռնելիս հնարավոր է ավելացնել նկարների վայրը, թեման, թողնել մեկնաբանություններ, ընտրել խմբեր, կիսել վերբեռնած նկարները սոցիալական ցանցերում։
Flickr Android ծրագրով կարելի է վերբեռնել ոչ միայն նկարներ, այլև սլայդեր։ Այս ֆունկիցան կոչվում է Photo Session։ Եվ սա դեռ ամենը չէ։ Flickr Android ծրագրում առաջին անգամ կան ֆիլտրեր, որոնք կարելի է օգտագործել նկարելիս և ապա միայն նկարները վերբեռնել կայք։ Այս մասին հաղորդում է ReadWrietWeb-ը։
Flickr-ն ունի նաև iOS ծրագիր, սակայն ֆիլտրերը միայն Android ծրագրում են։ Ֆիլտրերով լուսանկարելու հայտի ծրագրերից Instagram է, որի նոր թարմացումը 2 շաբաթ առաջ թողարկվեց։ Սակայն Instagram-ն, ի տարբերություն Flickr-ի, չունի Android ծրագիր։
Flickr Android ծրագիրը կարելի է ներբեռնել Android Market-ից։