29 սեպտեմբերի 2011 - 16:08 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կարինե Նալչաջյան. Հայաստանում անկախության սերունդը բոլոր պայմաններն ունի հոգեբանական հասունության համար

Ի տարբերություն Հայաստանի բնակիչների ավագ սերնդի, անկախության սերունդը բոլոր պայմաններն ունի հոգեբանական հասունություն ձեռք բերելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հոգեբան Կարինե Նալչաջյանը: Նրա խոսքով, անկախության զգացողությունը մարդուն ավելի ինքնուրույն է դարձնում: «Հենց դա էլ ներկա սերնդին հնարավորություն է տալիս հասնելու հոգեբանական հասունության»,- ասել է նա:

«Մինչև անկախության հռչակումն ավագ սերունդը բնակվում էր ավելի սահմանափակ պայմաններում, և ելք չուներ արտասահման, ինչը չի կարելի ասել անկախության սերնդի մասին»,- ասել է Նալչաջյանը և հավելել, որ ներկա սերունդն ավելի ազատ է ապրում:

ՖՈՏՈՇԱՐՔ