29 սեպտեմբերի 2011 - 17:51 AMT
Ինտերպոլը սկսել է Քադդաֆիի երկրորդ որդու «որսը»

Ինտերպոլը Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆիին ձերբակալելու թույլտվություն է տվել:

«Ինտերպոլը «կարմիր իրազեկում է» ներկայացրել Սաադի Քադդաֆիի անունով Լիբիայի իշխանությունների հարցման վերաբերյալ, որոնք մեղադրում են Քադդաֆիի որդուն ուրիշի սեփականությունը ուժով ու զենքի սպառնալիքով յուրացնելու մեջ, երբ նա գլխավորում էր Լիբիայի ֆուտբոլի ֆեդերացիան»,-BBC-ին մեջբերում է Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կոմյունիկեն:

Ավելի վաղ, Ինտերպոլը ձերբակալության թույլտվություն էր տվել Քադդաֆիի մյուս որդու՝ Սեիֆ ալ իսլամ Քադդաֆիի ձերբակալության համար, որը գլխավորել է ժամանակին Լիբիայի ռազմական հետախուզությունը, ինչպես նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի համար: Համապատասխան իրազեկում է ուղարկվել Ինտերպոլի անդամ բոլոր 188 երկրներին: Նրանց մեղադրում են մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում սպանությւունների ու հետապնդումների իրագործման համար: