Սինոփսիս Արմենա ընկերության հանրային կապերի հետ բաժնից տեղեկացնում են, որ այսօր ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Վիասֆեր Տեխնոպարկ:
Վիասֆեր Տեխնոպարկի նախագահ Թոնի Մորոյանը բարձրաստիճան հյուրին ծանոթացրել է Տեխնոպարկի տարածքում տեղակայված CUBIC Corporation, SCDM եվ այլ ընկերությունների գործունեության հետ:
Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանի ուղեկցությամբ սենատորը շրջայց է կատարել Տեխնոպարկի տարածքում գտնվող էլեկտրոնային նախագծման համաշխարհային առաջատար ամերիկյան ընկերության՝ Սինոփսիսի հայաստանյան մասնաճյուղի գիտա-արտադրական կենտրոնում:
Այնուհետև սենատոր Ջոզեֆ Սիմիթյանն այցելել է Սինոփսիս Արմենայի ուսումնական դեպարտամենտի նոր մասնաշենքը, որտեղ հանդիպել է ՀՊՃՀ-ի Սինոփսիսի կրթական ծրագրով սովորող ուսանողների հետ: