29 սեպտեմբերի 2011 - 19:09 AMT
Էդուարդ Թոփչյան. Մենք ունենք լավ, բայց սպառվող ռեսուրսներով նվագախումբ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստովանեց, որ չնայած այսօր Հայաստանն ունի լավ նվագախումբ, սակայն նրանք վերջին ռեսուրսներով են այսօր հանդես գալիս: Ըստ Թոփչյանի, պատճառը երտասարդ և աճող սերնդի բացակայությունն է և դա ամենասարսափելին է: «Դեռ 20 տարի առաջ մենք ունեինք մեծ թվով երիտասարդներ, ովքեր անվերջ աշխատում էին, իսկ այսօր մենք չունենք նման երիտասարդներ», ասաց նա: Մաեստրոն նաև շեշտեց, որ այսօրվա 10-20 տարեկան երիտասարդ երաժիշտների շրջանակներում «փոս է» և որպես լուծում գտնում է այսօրվա 6 տարեկան երեխաների հետ տքնաջան աշխատանք կատարելու մեջ: