29 սեպտեմբերի 2011 - 22:03 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կովկասի ամենամեծ շտրուդելի գլխավոր մրցանակը շահեց Սարգիս Կազանչյանը

Երևանի բնակիչներն ու հյուրերը այսօր մինչև ժամը 18.00 հնարավորություն ունեին համտեսելու 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող, Կովկասում երբևիցե պատրաստված ամենամեծ շտրուդելը: Այն վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր շարունակ:

Շտրուդելը վայելելուն զուգահեռ ցանկացողները գրում էին իրենց անուն-ազգանուններն ու նետում համապատասխան արկղի մեջ, իսկ ժամը 18։00-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի առջև սկսվեց «մրցանակաբաշխությունը»։ Գլխավոր մրցանակին` 2 տոմս դեպի Վիեննա «Ավստրիական ավիաուղիների» կողմից և 2 գիշեր Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում, շահեց Սարգիս Կազանչյանը։ Հանձնվեցին նաև այլ մրցանակներ` թխվածք «Մարիոթի» կողմից, 6 հոգու համար ճաշի հրավեր «Կուչինա» ռեստորանից և այլն։

ՖՈՏՈՇԱՐՔ