30 սեպտեմբերի 2011 - 09:20 AMT
Յուլիա Տիմոշենկոն արդարացման դատավճռի հույս չունի, սակայն մտադիր չէ ներում խնդրել

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիան Տիմոշենկոն դատարանում հայտարարել է, որ ոչ մի դեպքում ներում չի խնդրելու նրան մեղադրական դատավճիռ կայացնելու դեպքում: «Ես երբեք ոչ մի հանգամանքներում ոչ մեկին չեմ դիմի ներում ստանալու համար»,- ասել է Տիմոշենկոն:

Ինչպես հաղորդել է BBC ռուսական ծառայությունը, ավելի վաղ Տիմոշենկոն հայտարարել է, որ արդարացման հույս չունի: