30 սեպտեմբերի 2011 - 10:17 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի ամրապնդման նոր մեխանիզմներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) ու Իգոր Պոպովը (ՌԴ) Վարշավայում ընթացող «Արևելայն գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Հանդիպման ավարտին համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի համաձայն, ՄԽ-ն հաստատեց իր հավատարմությունը հիմնարար սկզբունքների վրա համակամարտությունը լուծելու պատրաստակամության վերաբերյալ:

«Հանդիպման շրջանակերում Մինսկի խումբը հերթական անգամ վերահաստատեց, որ սատարում է Ֆրանսիայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի Դովիլում արված հայտարարությանը»,-ասվում է ուղերձում:

Համանախագահները նաև նշել են, որ ՄԽ-ն առաջիկայում կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի պահպանման ու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև լավ հարաբերությունների հաստատման նոր մեխանիզմներ:

Համանախագահները նշել են, որ մոտ ապագայում նախատեսվում է նրանց հերթական այցը տարածաշրջան:

«Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք պատրտաս կլինենք արձանագրել այդ սկզբունքների ձևակերպումը, աջակցել խաղաղ պայմանագրի կնքմանն ու նրա իրագործմանը»,-ասվում էր ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որտեղ նրանք կոչ էին արել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին «նախապատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի»: