Հայ ազգային կոնգրեսը չի մեկնաբանում տարածված լուրերն այն մասին, որ ընդդիմությունն այսօրվա ցույցից հետո մտադիր է նստացույց սկսել: «Առանց մեկնաբանությունների»,- ասել է Հայաստանի առաջին նախագահի մամլո քարտուղար Արման Մուսինյանն ի պատասխան PanARMENIAN.Net-ի թղթակցի` տարածված տեղեկատվությունը մեկնաբանելու մասին խնդրանքին:
Սեպտեմբերի 23-ի հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել բնակչությանը պատրաստվել համընդհանուր քաղաքացիական անհնազանդության: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Կոնգրեսը ավելի հաճախակի կդարձնի իր հանրահավաքային քաղաքականությունը և հայտնել է, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին: