Սեպտեմբերի 30-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի լիագումար նիստին: Հանրապետության ղեկավարը հանդիպում կունենա նաև Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Գագաթաժողովը մեկնարկել է սեպտեմբերի 29-ին Վարշավայում: