30 սեպտեմբերի 2011 - 14:46 AMT
Երևանի բնակչուհին 5000-20 000 դրամի դիմաց նպաստել է կանանց պոռնկությամբ զբաղվելուն

Սեպտեմբերի 29-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները բերման են ենթարկել Երևան քաղաքի 46-ամյա մի բնակչուհու, որը 2009-2011 թթ. ընթացքում նպաստել է մի շարք կանանց պոռնկությամբ զբաղվելուն` 5000-ից 20 000 դրամի դիմաց միջնորդելով նրանց սեռական հարաբերության մեջ մտնել իրեն ծանոթ տղամարդկանց հետ:

Ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: