30 սեպտեմբերի 2011 - 14:47 AMT
Կարեն Բեքարյան. Ղարաբաղյան կարգավորման առաջատարի դերը Ռուսաստանից կարող է անցնել Ֆրանսիային

Օբյեկտիվ պատճառներով ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ միջնորդական առաքելությունում առաջատարի դերը Ռուսաստանից կարող է անցնել Ֆրանսիային: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Միջնորդական առաքելության դրոշակակրի դերը կարող է ստանձնել Ֆրանսիան»,-նշել է նա: Այդ համատեքստում Բեքարյանը ուշադրությունը սևեռել է այն փաստի վրա, որ առաջիկայում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին կայցելի Հայաստան ու Ադրբեջան:

Ըստ Բեքարյանի, Ռուսաստանի որոշակի պասիվությունը պայմանավորված կլինի ինչպես անցումային շրջանով, Դմիտրի Մեդվեդևի հեռանալու և Վլադիմիր Պուտինի վերադառնալու հանգամանքով, այնպես էլ Կազանի հանդիպմամբ: Նա նշեց, որ դա չի նշանակում, թե Ռուսաստանը չի լինի խնդրի կարգավորման միջնորդների թվում: