30 սեպտեմբերի 2011 - 14:49 AMT
Ֆինլանդիայի վարչապետը ողջունել է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:

Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը ողջունելի է համարել Հայաստանում իրականացվող բարեփոխումները, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը: