30 սեպտեմբերի 2011 - 14:50 AMT
Գերմանացի պատմաբանը կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը

Տոտալիտարիզմի և ծայրահեղականության տեսությունների անվանի քննադատ, գերմանացի պատմաբան Վոլֆգանգ Վիպերմանն կոչ է արել միջազգային հանրությանը ցեղասպանության վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ դիտարկել նաև Հայոց ցեղասպանության հարցը: Այդ մասին նա հայտարարել է գերմանական «Die Zeit» թերթին:

«Յադ վա Շեմում տեղի ունեցած համաժողովի ժամանակ ես նշել եմ, որ հրեաների ցեղասպանությունը եզակի չի եղել: Դուք պետք է դիտարկեք, օրինակ, գնչուների նացիստական ցեղասպանությունը կամ Հայոց ցեղասպանությունը»,- ասել է նա: