30 սեպտեմբերի 2011 - 16:31 AMT
Հայաստանի Կենտրոնական բանկը հաստատել է 2012թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ եզրակացությունը

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 30-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ՀՀ ԿԲ եզրակացությունը: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Հայաստանի ֆինանսների նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեն հաստատել եկամուտների գծով` 910 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1.042.5 մլն դրամ, իսկ դեֆիցիտը` 132.5 մլրդ դրամ: