30 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT
DELL-ը թողարկել է իր ամենաբարակ նոթբուքը

Dell ընկերությունը իր բարակ XPS z նոթբուքերի շարքում ավելացրել է ևս մեկը՝ 14 դյույմանոցy։ Առայժմ այն թողարկվում է Չինաստանում, սակայն հետագայում կտարածվի ողջ աշխարհում։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

XPS z 14-ը 1 դյույմից պակաս է։ Այն կարող է գտնվել աշխատանքային վիճակում առնվազն 7 ժամ։

Նոթբուքն աշխատելու է Intel Core i5 և Core i7 Sandy Bridge պրոցեսորներով։ Ունի 4Գբ օպերատիվ հիշողություն (RAM), 500Գբ կոշտ սկավառակ (HDD), USB 3.0 և 1366x768 HD LED էկրան։

Ընկերությունը նոթբուքի արժեքի մասին դեռևս տեղեկություններ չի տարածում, սակայն, հնարավոր է, որ այն արժենա ավելի քան 999 դոլար։

Dell ընկերությունը վերջերս հրապարակել էր իր 2011 տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը, որը ցույց էր տալիս, որ 4%-ով աճել է սովորական սպառողների՝ ոչ կոմերցիոն հաճախորդների համար արտադրվող նոթբուքերի և համակարգիչների վաճառքը։