30 սեպտեմբերի 2011 - 18:41 AMT
Արցախում սկսում են պատրաստվել Շուշիի ազատագրման 20-ամյա տարեդարձին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր: Զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Նախագահը նշել է, որ պաշտպանության բանակը մեր երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է և նրա մարտունակության հետևողական բարձրացումը հանդիսանում է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նիստում քննարկվել են նաև Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպան և համակարգման կառավարական հանձնաժողով:

Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: