30 սեպտեմբերի 2011 - 19:05 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում մեկնարկել է ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը, այս անգամ այն խոստանում է ավելի բազմամարդ լինել

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հերթական հանրահավաքը,: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել: Նախքան ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանելը, ընդդիմադիր, «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ազատության հրապարակ մտնողներին:

ՀԱԿ-ի կողմնակիցների խմբերը Երևան են ժամանել Հայաստանի տարբեր քաղաքներից և մարզերից, աստիճանաբար ժամանում են նաև կոնգրեսի առաջնորդները: Հրապարակում է գտնվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ի հանրահավաքի ամենասկզբում հավաքվել էր նույնքան մարդ, որքան նախորդ երկու հանրահավաքների ժամանակ հավաքվում էր միայն կեսին: Փաշինյանն արդեն հանրահավաքը բացված է հայտարարել:

ՖՈՏՈՇԱՐՔ