Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունել է Ամերիկայի Կալիֆորնիա նահանգի սենատի անդամ Ջոզեֆ Սիմիտյանին և «Փարոս» հիմնադրամի գործադիր տնօրեն Փիթեր Աբաջյանին, հայտնում է ՂԼՀ նախագահի մամլո ծառայությունը:
Հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նախապատմությունը` կանգ առնելով արցախյան ազատագրական շարժման պատճառների և հիմնական փուլերի վրա, ինչպես նաև տեղեկացրել է հակամարտության կարգավորման գործընթացի ներկա իրավիճակի մասին: Զրույցի ընթացքում ընդգծվել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:
Վասիլի Աթաջանյանը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ղեկավարությանը ԼՂՀ-ին հատկացրած ֆինանսական աջակցության համար: