30 սեպտեմբերի 2011 - 19:38 AMT
Մարտին Յորգանցը համերգ է տվել Դուբլինում Հայաստանի անկախության տոնի առթիվ

Սեպտեմբերի 25-ին Դուբլինում Սուրբ Հռիփսիմե կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի է ունեցել տոնական համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին իռլանդահայ համայնքի անդամներ:

Համերգից առաջ հնչեց ՀՀ պետական օրհները, այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ Իռլանդիայում ՀՀ պատվո հյուպատոս Օհան Երկայնհարսյանը:

Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում և սփյուռքում հայտնի երգիչ Մարտին Յորգանցը: