1 հոկտեմբերի 2011 - 10:55 AMT
Հայաստանում սկսել են ավելի շատ կոնյակ ու գինի արտադրել և ավելի քիչ՝ օղի ու գարեջուր

2011թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7467,6 հազար լիտր կոնյակ, ինչը 9,8 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (6801 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 4243,1լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար- օգոստոսի ցուցանիշից 28,2 տոկոսով: Բացի դրանից, հունվար-օգոստոսին արտադրվել է 3682,2 հազար լիտր գինի 2010-ի 3346,3 հազար լիտրի փոխարեն (10 տոկոս աճ):

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 11203,3 հազար լիտր գարեջուր, ինչը 3,2 տոկոսով քիչ է, քան 2010-ի հունվար-օգոստոսին` 11572,5 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 2,3տոկոսով` կազմելով 149,6 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 5,6 տոկոսով` կազմելով 24228,7 հազար լիտր: