Կոնգրեսին հղած ծանուցման համաձայն ԱՄՆ-ն մտադիր է հաջորդ տարի Աֆղանստանից դուրս բերել 33 հազար զինծառայողների, որոնք երկիր էին գործուղվել զորակազմի հզորացման նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մենք զգալի առաջընթացի ենք հասել Աֆղանստանում և կարողացել ենք բեկում մտցնել իրավիճակում, նախաձեռնությունը խլելով «Թալիբանից.:..»,-ասվում է Բարաք Օբամայի նամակում:
Աֆղանստանում զորակազմը հզորացնելու մասին որոշումը կայացվել է 2009թ.» Օբաման ռազմական խորհրդատուների պնդմամբ լրացուցիչ ուժեր գործուղեց այդ երկիր, որի պատճառով նրա վարկանիշը իջավ:
Այժմ ԱՄՆ զորակազմը Աֆղանստանում հասնում է 100 հազարի: