1 հոկտեմբերի 2011 - 12:57 AMT
Թենիսիստ Երվանդ Գասպարյանը դուրս է եկել Անթալիայի Futures մրցաշարի կիսաեզրափակիչ

24-ամյա հայ թենիսիստ Երվանդ Գասպարյանը (ՌԴ), որը 373-ն է АТР վարկանիշում և հայտագրված է Անթալիայի Futures մրցաշարում չորրորդ համարի տակ, դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Երկու սեթում նա 6:2, 6:4 հաշվով առավելության է հասել ՀԱՀ 21-ամյա ներկայացուցիչ Ռուան Ռոելոֆսեի հանդեպ, հայտնում է gotennis.ru-ն:

Դա մարզիկների առաջին հանդիպումն էր: Եզրափակիչ դուրս գալու համար Գասպարյանը կմրցի կանադացի Էրիկ Չվոյկայի հետ, որը հաղթեց եգիպտացի Մոհամեդ Սաֆվատին: