2 հոկտեմբերի 2011 - 17:09 AMT
Վրաստանի նախագահը Ռուսաստանին մեղադրել է «սադրանքի» մեջ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ «2006թ. Ռուսաստանի էմբարգոն նպատակ էր հետապնդում Կախեթիայի բնակիչներին հակակառավարական ելույթների դրդել», հաղորդում է «Վզգլյադ» թերթը: «2006թ. Ռուսաստանի էմբարգոն նպատակ էր հետապնդում հրահրել կախեթցիների ապստամբությունը»,- հայտնել է նա Արևելյան Վրաստանում: Նրա խոսքով, այդ որոշումն ընդունել է Վլադիմիր Պուտինը, որն այդ պահին Ռուսաստանի Դաշնության նախագահն էր: Իբր, նա մտադիր էր «հարված հասցնել Կախեթիայի սրտին»:

«Հաշվարկն այն էր, որ կախեթցիները կզինվեն և կմատնեն կառավարությանը՝ բացելով դուռը թշնամու առջև», - ասել է Սահակաշվիլին՝ հավելելով, որ այդ հաշվարկը ձախողվել է, հաղորդում է Georgia Times-ը: