Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին ու ընտանիքի անդամներին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Կարմիր խաչի մամլո ծառայությանը, կազմակերպության անդամներն այցելել են 3 հայ զինծառայողներին ու 5 անդամից բաղկացած ընտանիքին:
Կարմիր խաչի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հայերի բնակության պայմանները: Նաև բանավոր հաղորդագրություններ են հանձնվել զինծառայողների ընտանիքներին ու մերձավորներին: