Բելառուսն, այնուամենայնիվ, կմնա «Արևելյան գործընկերության» կազմում, երկուշաբթի Մինսկում լրագրողներին է հայտարարել Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Մարտինովը:
«Արևելյան գործընկերության» երկրորդ գագաթաժողովը տեղի ունեցավ Լեհաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 29-30-ը: Որպես բողոքի նշան Ալեքսանդր Լուկաշենկոյին գագաթաժողովին չհրավիրելու դեմ, Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ չի մասնակցի հանդիպմանը:
«Մենք չենք մասնակցել Վարշավայի գագաթաժողովին, սակայն մենք կշարունակենք մասնակցել այդ ծրագրին»,-ասել է Բելառուսի ԱԳՆ ղեկավարը:
Նա նշել է, որ ծրագրում շատ են թերությունները և այն զուրկ է պրակտիկ գործունեությունից: «Այդ տեսակետը կիսում են «Արևելյան գործընկերության» մեր գործընկերները»,-ասել է Մարտինովը:
Մարտինովը հայտնել է, որ Բելառուսը, Լիտվայի ու Ուկրաինայի հետ համատեղ, շուրջ 20 կոնկրետ առաջարկ է արել, սակայն, պատասխան դեռ չկա: «Ընդհանուր առմամբ, մենք գտնում ենք, որ դա օգտակար ծրագիր է»,-ասել է նա:
Ըստ Մարտինովի, Բելառուսը հանդես է գալիս Պրահայի առաջին գագաթաժողովում սահմանված բոլոր սկզբունքների պահպանման օգտին: