3 հոկտեմբերի 2011 - 14:23 AMT
Չնայած ոչ ոքիին, Կարո Մուրադին հաջողվեց պաշտպանել չեմպիոնի իր գոտին

Գերմանական Նոյբրանդենբուրգում կիսածանր քաշային գոտում IBF միջմայրցամաքային գոտու համար պայքարում բռնցքամարտիկ Կարո Մուրադը (Գերմանիա) հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը աշխարհի նախկին չեմպիոն Գաբրիել Կամպիլոյի (Իսպանիա) հետ մենամարտում:12-ռաունդանոց մենամարտի արդյունքում գրանցվեց ոչ ոքի: Մենամարում առավելությունը Կամպիլոյի օգտին էր և միայն վերջում Մուրադը աշխուժացավ ու մի քանի ռաունդում հաղթանակ տարավ: Եզրափակիչ ռաունդը մարտիկները անցկացրեցին կոշտ պայքարում: Մրցավարական գրառումների վերջնական հաշիվն է՝ 115:113, 111:117 и 114:114, հաղորդում է box-club.ru-ն:

Դա ռինգում բռնցքամարտիկների երկրորդ հանդիպումն է: Առաջին մենամարտում , որը տեղի է ունեցել 2008թ., հաղթեց Կարո Մուրադը: