3 հոկտեմբերի 2011 - 15:30 AMT
Ռեջեթ Թայիփ Էրդողան. Որոշ գերմանական հիմնադրամներ միջոցներ են փոխանցում ՔԱԿ-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ որոշ գերմանական հիմնադրամներ Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (ԽԺԿ) և Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) միջոցով միջոցներ են հատկացնում Քրդստանի աշխատանքային կուսակցությանը (ՔԱԿ), գրում է Hurriyet-ը:

«Այդ հիմնադրամները վարկային պայմանագրեր են ստորագրում հիմնականում ԽԺԿ և ԺՀԿ տեղական ինքնավարության ներկայացուցիչների հետ: Այսպիսով, ՔԱԿ-ին պաշտոնապես փոխանցվում են դրամական միջոցներ»,- ասել է վարչապետը, բայց չի նշել այդ կազմակերպությունների անունները: