3 հոկտեմբերի 2011 - 18:19 AMT
Քուվեյթի ֆինանսների նախարարը ժամանել է Հայաստան

Հոկտոմբերի 3-6-ը եռօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հոկտեմբերի 4-ին Քուվեյթի ֆինանսների նախարարին կընդունի Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարության նիստերի դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում` Քուվեյթի պաշտոնական պատվիրակության անդամների, էկոնոմիկայի նախարարության և Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ: